Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կոնվերս Բանկ. Երեխաները պիտի հավատան հրաշքի. այն կարող է իրականություն դառնալ

Կոնվերս Բանկ. Երեխաները պիտի հավատան հրաշքի. այն կարող է իրականություն 
դառնալ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնվերս Բանկում ամփոփել են «Դարձիր Ձմեռ պապ» նախագիծը, որի շրջանակում Բանկը, աշխատակիցներն ու հաճախորդները Ձմեռ պապ են դարձել Ադրբեջանի վերահսկողությանը անցած բնակավայրերից, ինչպես նաեւ զոհվածների  60 երեխայի համար՝ կատարելով նրանց ամանորյա ցանկությունները եւ հրաշք պարգեւելով նրանց:

Կոնվերս Բանկը՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում, Հայաստանում առաջիններից է սկսել նման ծրագրի իրականացումը՝ համոզմունքով, որ ժպիտը ժպիտ է ծնում, բարությունը նոր բարի նախաձեռնությունների մեկնարկ է դառնում, որ յուրաքանչյուր երեխա պիտի հավատա հրաշքի եւ համոզված լինի, որ կյանքի ամենադժվարին պահերին միշտ կլինեն մարդիկ, ովքեր օգնության ձեռք կմեկնեն, կլինեն կողքին եւ հավատ կպարգեւեն ապագայի նկատմամբ:

Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2010թ: Նախորդող տարիներին Կոնվերս Բանկը Ձմեռ պապ է դարձել ՀՀ-ից  եւ Արցախից  մոտ 1200 երեխայի համար: Կոնվերս Բանկի «Դարձիր Ձմեռ պապ» ծրագրի պատմությանը (2010-2020թթ) կարող եք ծանոթանալ Բանկի կայքում՝   https://www.conversebank.am/hy/CSR-projects/item/2021/01/22/dzmerpap/

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]