Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կիպրոսը բացում Է սահմանները բոլոր երկրների զբոսաշրջիկների համար

Կիպրոսը բացում Է սահմանները բոլոր երկրների զբոսաշրջիկների համար
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսը մարտի 1-ից բացում Է սահմանները եւ օդանավակայանները բոլոր երկրներից զբոսաշրջիկների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Տուրպրոմ»-ը՝ վկայակոչելով CyBC պետական հեռուստաալիքը:

Ժամանող օտարերկրացիները պետք Է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստ: Ընդ որում՝ «կարմիր» գոտուց հյուրերին, որի մեջ մտնում Է Ռուսաստանը, ի հավելումն իրենց երկրում արված անալիզի, հարկ կլինի անել եւս մեկը՝ կղզի ժամանելուց հետո:

«Զբոսաշրջիկները կկարողանան Կիպրոս այցելել առանց կարանտինային սահմանափակումների, եթե ժամանելուց հետո նրանց մոտ չլինի COVID-19-ի դրական արդյունք»,-հեռուստաալիքի եթերում ասել Է երկրի զբոսաշրջության փոխնախարար Սավվաս Պերդիոսը:

Նա հիշվեցել Է, որ Կիպրոսի իշխանությունները կհանեն 56 երկրներից քաղաքացիների մուտքի արգելքը: Նրանք բաժանվելու են հետեւյալ կատեգորիաների. ԵՄ-ի անդամ երկրներ՝ Եվրոպական տնտեսական գոտու պետություններ (Նորվեգիա, Իսլանդիա, Շվեյցարիա, Լիխտեյնշտայն), երրորդ երկրներ, որոնք փաստաթղթում նշվել են ԵՄ-ի խորհրդի հանձնարարականներով (2020 թվականի հունիսի 30-ից ԵՄ ոչ կարեւոր ուղեւորությունների ժամանակավոր սահմանափակման եւ այդպիսի սահմանափակումների հնարավոր չեղարման մասին)՝ Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Իսրայել, Ուկրաինա, Բելառուս, Եգիպտոս, Հորդանան, Լիբանան, ԱՄԷ եւ Սաուդյան Արաբիա:

Փոխնախարարն ընդգծել Է, որ այդ երկրներից յուրաքանչյուրը կնշվի համաճարակաբանական իրադրությանը համապատասխան գույներով: «Կանաչ» գոտուց զբոսաշրջիկները հարկադրված չեն լինի COVID-19-ի թեստ հանձնել ժամանելուց հետո: Հյուրերը, որոնք ժամանել են «նարնջագույն» կատեգորիայի պետություններից, պարտավոր կլինեն անալիզի բացասական արդյունքի մասին հավաստագիր ներկայացնել ինքնաթիռ նստելուց առաջ: Իսկ «կարմիր» գոտուց ճանապարհորդներին, որի մեջ տեղ Է գտել նաեւ Ռուսաստանը, անհրաժեշտ կլինի թեստավորում անցնել ինչպես թռիչքից առաջ, այնպես Էլ արդեն Կիպրոսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]