Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանում կորոնավիրուսի պատճառով գիշեր ժամանակ տեղաշարժման արգելքը կերկարաձգվի մինչեւ մարտի 1-ը

Վրաստանում կորոնավիրուսի պատճառով գիշեր ժամանակ տեղաշարժման արգելքը կերկարաձգվի մինչեւ մարտի 1-ը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետին կից կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական խորհուրդը որոշում Է ընդունել մարդկանց տեղաշարժման արգելքի գործողությունը, որն ամեն օր գործում Է 21:00-ից մինչեւ 05:00-ն, պահպանել մինչեւ մարտի 1-ը: Հունվարի 22-ին այդ մասին հայտնել Է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարար Մայա Ցկիտիշվիլին խորհրդի նիտից հետո կայացած ճեպազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մարդկանց գիշերային տեղաշարժան արգելքը, որը գործում Է ամեն օր 21:00-ից մինչեւ 05:00-ն, ուժի մեջ կմնա մինչեւ մարտի 1-ը»,- ասել Է նա: Ցկիտիշվիլին նաեւ հայտնել Է, որ համակարգող խորհուրդը որոշում Է ընդունել սկսել վերացնել սահմանափակումները. Թբիլիսի, Քութայիս (Իմերեթի երկրամաս) եւ Ռուսթավ (Քվեմո Քարթլիի երկրամաս) քաղաքներում փետրվարի 1-ից թույլատրված Է բացել բոլոր առեւտրական կենտրոնները եւ խանութները: «Թբիլիսիում, Քութայիսում եւ Ռուսթավում փետրվարի 1-ից կվերսկսեն աշխատանքը բոլոր խանութներն ու առեւտրական կենտրոնները»,- ասել Է Ցկիտիշվիլին՝ հավելելով, որ այդ քաղաքներում հասարակական տրանսպորտի աշխատանքի արգելքը կպահպանվի մինչեւ մարտի 1-ը: Կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում վարակաման հայտնաբերված դեպքերի թիվը կազմել Է 251 071, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]