1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մահացել Է դերասանուհի Միրա Ֆուռլանը, որը նկարահանվել Է «Մնալ որղջ». եւ «Բաբելոն-5» սերիալներում

Մահացել Է դերասանուհի Միրա Ֆուռլանը, որը նկարահանվել Է «Մնալ որղջ». եւ «Բաբելոն-5» սերիալներում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 20-ին 65 տարեկան հասակում մահացել Է խորվաթ դերասանուհի Միրա Ֆուռլանը, որը հայտնի Է «Բաբելոն-5» եւ «Մալ ողջ» սերիալներում խաղացած դերերով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 22-ին այդ մասին հաղորդված Է Twitter-ի՝ նրա Էջում:

Դերասանուհու մահը նաեւ հավաստել Է «Բաբելոն-5» սերիալն ստեղծող Ջոզեֆ Մայքլ Ստրաժինսկին: «Միրան լավ եւ բարի կին Էր, ցնցող տաղանդով կատարող եւ «Բաբելոն-5»-ի բոլոր դերասանների եւ նկարահանող խմբի բարեկամը: Մենք բոլորս խորին վիշտ ենք ապրում այդ լուրից»,- գրել նա Twitter-ի՝ իր Էջում:

Ստրաժինսկին նշել Է, որ որոշ ժամանակ առաջ Ֆուռլանի մոտ սկսվել Էին առողջության հետ կապված խնդիրներ: Դերասնուհու մահվան պատճառը չի ճշտվում: Ֆուռլանը ծնվել Է 1955 թվականին Զագրեբում: Նկարահանվել Է «Բաբելոն-5» գիտա-ֆանտաստիկական սերիալում (1993 – 1998) եւ «Մնալ ողջ» դրամատիկական հեռուստասերիալում (2004 – 2010), որտեղ կատարել Է Դանիել Ռուսոյի դերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]