Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ստեփանակերտում հայտնաբերվել է տղամարդու դի` գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Ստեփանակերտում հայտնաբերվել է տղամարդու դի` գլխի հատվածում հրազենային 
վնասվածքով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտ քաղաքում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի` գլխի հատվածում հրազենային վնասվածքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի qննչական կոմիտեն:

«2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ»,- ասված է հաղորդագրությունում:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական խումբը՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի պետի գլխավորությամբ:

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ մամուլում շրջանառովղ լուրերի՝ Արթուր Ապրեսյանն Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակիցն էր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]