Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԲԴԽ անդամության թեկնածուն անդրադարձավ դատավորների անկախության խնդրին

ԲԴԽ անդամության թեկնածուն անդրադարձավ դատավորների անկախության խնդրին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի անդամության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով՝ դատարանների, դատավորների անկախության գործոնները շատ են. դատարավորները պետք է անկախ լինեն ոչ միայն գործադիր, օրենսդիր իշխանություններից, այլ նաև՝ խոշոր կարողություններ ունեցող սուբյեկտներից, ստորադաս դատարանների դատավորները որոշում կայացնելիս պետք է անկախ լինեն վերադաս ատյանի դատարանների ազդեցությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջհանգիրյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում իր ընտրության հարցի քննարկմանը:

«Տարածված է այն միտումը, որ եթե դատարաններն ու դատավորներն անկախ են գործադիր և օրենսդիր իշխանություններից, ուրեմն անկախ են: Իրականում անկախության գործոնները շատ ավելի շատ են: Դատավորները պետք է անկախ լինեն ֆինանսական խոշոր կարողություններ ունեցող սուբյեկտներից, այսպես ասած, գողական համակարգերից, ընդդիմադիր և իշխանական ուժերից, այլ կլաններից»,- ասաց Ջհանգիրյանը:

Ըստ նրա՝ բացի այդ կա անկախության ևս մի շատ կարևոր խնդիր՝ ստորադաս դատարանների անկախությունը՝ վերադաս դատարաններից: Նրա խոսքով՝ ստորադաս դատարաններն ու դատավորներն իրենց կայացրած որոշումներով ֆունկցիոնալ առումով կախված են վերադաս դատարաններից: «Եթե այդ կախվածությանը գումարվում են նաև կազմակերպչական, ենթակայության այլ տարրեր, ստացվում է, որ վերադաս դատարանը կամ դատարանի ղեկավարը կարող է թելադրել ստորադաս դատարանին կամ դատավորներին իր ակնկալած որոշումը»,- ասաց թեկնածուն:

Ըստ նրա՝ 2007-ին ընդունված Դատական օրենսգիրքը Հայաստանում հաստատել է դատարանների «նախարարություն», «դատարանների բուրգ»՝ վերից վար խիստ ենթակայությամբ, և բուրգի գլխին նստած պաշտոնատար անհատը, անկախ իր անձնական հատկանիշներից, կարողանում է ցանկալի որոշում պարտադրել ստորադաս բոլոր դատարաններին և դատավորներին: Ըստ նրա՝ այդ բուրգը ինչ-ինչ բերափոխումներով, բացառություններով մինչև օրս գործում է: «Այս կապակցությամբ կարծում եմ, որ ԱԺ-ի օրենսդրական առաքելությունն այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հետագայում այս առումով բոլոր դատավորներին և  դատարաններին հնարավորինս անկախացնենք ոչ միայն գործադիր, օրենսդիր և այլ ազդեցություններից, այլ նաև՝ վերադաս դատական ատյանների, ԲԴԽ-ի ազդեցություններից»,- նշեց նա:

Ջհանգիրյանը կարևոր համարեց նաև գործող դատական համակարգի զտման խնդիրը: «Ցավոք, նոր իշխանության եկած քաղաքական ուժը անցած տարիների և ամիսների ընթացքում այդ ուղղությմաբ գործնական քայլեր չի կատարել, և մեր դատական համակարգը մնացել է որպես հնի ժառանգորդ, իներցիայով դեռ շարժվում է առաջ»,- ասաց նա ու նշեց՝ Սահմանադրությունը զտման հստակ հնարավորություն է տալիս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]