1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ջհանգիրյանը բացասաբար է վերաբերվում Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին

Ջհանգիրյանը բացասաբար է վերաբերվում Գերագույն դատարան ստեղծելու 
գաղափարին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի անդամության  թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը բացասաբար է վերաբերվում Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ջհանգիրյանն ասաց Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ընթացքում:

«Բացասաբար եմ վերաբերվում, որովհետև դրանք (Սահմանադրական դատարանն ու Վճռաբեկ դատարանը- խմբ.) կայացած կառույցներ են, եթե ինչ-ինչ խնդիրներ կան այդ կառույցների գործունեության, բովանդակության մեջ, մենք պետք է լուծենք այդ խնդիրները»,- ասաց Ջհանգիրյանը:

2020թ. օգոստոսի 24-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը 8 «կողմ», 7 «դեմ» ձայներով հավանություն է տվել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու և փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]