Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանն ու Իրանը վերաթարմացնում են համատեղ կինոնախագծերի համաձայնությունը

Հայաստանն ու Իրանը վերաթարմացնում են համատեղ կինոնախագծերի 
համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համատեղ կինոնախագծեր ստեղծելու, հայ-իրանական մշակութային կապերն ամրապնդելու նպատակով Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշն օրերս վերաթարմացրել են կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրվել էր 2017 թվականին 3 տարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթղթի վերաստորագրմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադը և այլք։

Երկու կինոկառույցների պատասխանատուները համոզմունք են հայտնել, որ համագործակցության համաձայնագրի վերաստորագրումը նոր կինոգործընթացների զարգացման  հեռանկարներ  և ուղիներ կստեղծի։

Միրզախանյանի խոսքով՝ փաստաթղթի վերաստորագրումն արդեն ունեցած Իրան-Հայաստան երկարամյա մշակութային համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու հնարավորություն է ընձեռում, իսկ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշն ավելի քան համոզված է, որ այն երկու երկրների կինոոլորտների գործակցության նոր հնարավորությունների սկիզբ է։

Կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն ունի գործակցության բազմազան ուղղություններ: Այն կարող է նպաստել  կինոժառանգության պահպանությանը, մանկապատանեկան կինոծրագրերի ստեղծմանը, համատեղ կինոարտադրության զարգացմանը, երկկողմ կրթական ծրագրերի իրականացմանը, հայ-իրանական կինոշուկայի ձևավորմանը, ֆիլմերի տարածմանն ու երկկողմ փառատոների մասնակցությանը։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, կարևորելով մշակույթային կապերի ամրապնդման և զարգացմանը միտված տարատեսակ համատեղ ծրագրերի կազմակերպումը, պայմանավորվել են հանդիպել և Հայաստանի մշակույթի ու արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ համատեղ մշակել մշակութային իրադարձությունների աշխատանքային քարտեզը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]