1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում hունվարի 21-ին կատարվել է 73 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Առհասարակ, ախտահանման աշխատանքները պարբերական բնույթ են կրում և համաճարակաբանների վերահսկողությամբ ու ցուցումներով ընդգրկում են շրջաններն ու մայրաքաղաքը:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2274 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 829 թեստավորում»,-մանրամասնել են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հորդորելով

պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող առողջապահության միջոցները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]