Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Գործարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ժամանակակից գործիքակազմով հագեցած կայքը

Գործարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ժամանակակից 
գործիքակազմով հագեցած կայքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ժամանակակից գործիքակազմով հագեցած նոր կայքը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Կայքի այցելուները մեկ պատուհանի սկզբունքով հնարավորություն կունենան տեղեկություն ստանալ Ծառայության գործունեության, թափուր հաստիքների, հայտարարված մրցույթների և դրանց արդյունքների, կատարողական վարույթների, վճարման եղանակների, հարկադիր էլեկտրոնային աճուրդների մասին, օգտվել Ծառայությանը դիմելու առցանց հարթակից, էլեկտրոնային հերթագրման, Telegram ծանուցման համակարգերից, ինտերակտիվ զանգի կոճակի միջոցով անմիջապես կապ հաստատել քաղաքացիների սպասարկման գրասենյակի հետ»,- գրել է նախարարը։

Նա հայտնել է, որ շուտով կգործի կայքի «Անձնական կաբինետ» թվային գործիքը, որի միջոցով կատարողական վարույթի կողմերը, համապատասխան նույնականացում անցնելուց հետո, հնարավորություն կունենան իրենց մասնակցությամբ կատարողական վարույթի շրջանակում ստանալ ամբողջական տեղեկատվություն, բեռնել և ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթեր, կատարել օրենքով թույլատրված այլ գործողություններ:

«Մոնիթորինգի համակարգը ևս թվային նոր լուծում է` հետագայում առցանց հետևելու հարկադիր կատարողների և Ծառայության առանձին տարածքային ստորաբաժանումների գործունեությանը։

Կայքի մոբայլ տարբերակը վեբհավելվածի տեսքով հասանելի է նաև սմարթֆոնների համար։

Համալիր բարեփոխումների և կայքի հետագա արդիականացման համար նախատեսվում են գործառութային նոր գործիքների կիրառում, այդ թվում՝ էլեկտրոնային աճուրդի՝ նոր ձևաչափով կայքի գործարկում»,- նշել է Ռուստամ Բադասյանը։

Կայք կարող եք այցելել այս հղումով


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]