Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Իսրայելի հրթիռային գրոհը

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Իսրայելի հրթիռային գրոհը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հունվարի 22-ին հետ են մղել Իսրայելի հրթիռային գրոհը Համայի նահանգում՝ խոցելով հակառակորդի հրթիռների մեծ մասը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են սիրիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով զինվորական աղբուրների: «Այսօր մոտավորապես 04:00-ին (Երեւանի ժամանակով 06:00-ին) Իսրայելի հակառակորդն օդային ագրեսիա՝ հոծախումբ հրթիռային հարձակում Է սկսել լիբանանյան Տրիպոլի քաղաքի կողմից»,-ասվում Է հաղորդագրությունների մեջ:

Դրանցում նշվում Է, որ «ՀՕՊ-ի ուժերը կալանել են հակառակորդի հրթիռները եւ խոցել դրանց մեծ մասը»: Հնարավոր տուժածների եւ վնասի մասին չի հայտնվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]