Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճապոնիայի կառավարությունը հերքում է լուրերն այն մասին, որ ՕԽ-ն չի կայանա

Ճապոնիայի կառավարությունը հերքում է լուրերն այն մասին, որ ՕԽ-ն չի կայանա

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարություն հերքել է լուրերն այն մասին, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կարող են չեղարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ճապոնական ԶԼՄ-ները: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 32-րդ ամառային Օլիմպիական խաղերն առհասարակ կարող են չեղարկվել: Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մանաբու Սակաին շեշտել է, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը պետք է կայանային 2020 թվականը ամռանը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն հետաձգվեց մեկ տարով: Խաղերը պլանավորվում է անցկացնել 2021 թվականին: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]