Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՃՏՊ Արթիկ քաղաքում․ կան տուժածներ

ՃՏՊ Արթիկ քաղաքում․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 21-ին, ժամը 23:59-ին ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արթիկ քաղաքի Շահումյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1986 թ.) և «ՎԱԶ-2112» (վարորդ՝ Հ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին (Ռ․ Հ․, ծնված 1979 թ.) և մոտեցրել շտապօգնության մեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են Արթիկի ԲԿ, ապա՝ Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ-2112» մակնի­շի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]