Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մայիս

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1979 թ. հունվարի 22-ին մահացել է Երվանդ Քոչարը՝ հայ խորհրդային նկարիչ-արձանագործ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976)։ Երվանդ Քոչարը հայ քանդակագործության եւ գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) եւ կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից: Նրա ստեղծագործությունը 20-րդ դարի հետաքրքիր երեւույթներից է:

-1946 թ. հունվարի 22-ին Իրանի տարածքում քրդերը հռչակեցին իրենց Մեհաբադյան Հանրապետությունը, որը կազմալուծվեց նույն թվականի դեկտեմբերին:

-1969 թ. հունվարի 22-ին ԽՍՀՄ զինված ուժերի սպա Վիկտոր Իլյինը Լեոնիդ Բրեժնեւի վրա մահափորձ կատարեց:

-1922 թ. հունվարի 22-ին ծնվել է Սուրեն Աղաբաբյանը՝ հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1969), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1974), ՀԽՍՀ 1979 թ. պետական մրցանակի դափնեկիր («Եղիշե Չարենց» երկհատոր մենագրության համար)։

-1936 թ. հունվարի 22-ին մահացել է Եղիշե Թադեւոսյանը՝ հայ նշանավոր գեղանկարիչ, ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում (ծնվ.՝ 1870 թ.):

-1944 թ. հունվարի 22-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան սկսեցին «Շինգլ» գործողությունը՝ ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի:

-1901 թ. հունվարի 22-ին մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան (ծնվ.՝ 1819 թ.):

-1905 թ. հունվարի 22-ին Սանկտ Պետերբուրգում սկսված բնակչության գործադուլով սկսվեց ռուսական առաջին հեղափոխությունը. այդ օրը Ռուսաստանի պատմության մեջ մտավ «արյունոտ կիրակի» անվամբ:

-1876 թ. հունվարի 22-ին ծնվել է Հայկ Բադիկյանը՝ ամերիկահայ քանդակագործ, մի շարք քանդակներ է ստեղծել Վաշինգտոնում եւ Սան Ֆրանցիսկոյում (մահ.՝ 1950 թ.):

-1788  թ. հունվարի 22-ին ծնվել է  Ջորջ Բայրոնը՝ 19-րդ դարի անգլիացի բանաստեղծ, ռոմանտիզմի ամենաերեւելի ներկայացուցիչներից մեկը, Եվրոպայի մեծագույն գրողներից մեկը։ Նրա ամենաճանաչված աշխատանքների թվում է որոշ ինքնակենսագրական տարրեր պարունակող սկանդալային «Դոն Ժուան» պոեմը։ Բայրոնն առաջին հայագետներից է. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան Միաբանության վանականներից նա սովորել էր հայերեն, նրա օգնությամբ անգլերենից հայերեն եւ հայերենից անգլերեն են թարգմանվել մի շարք կրոնական եւ աշխարհիկ ձեռագրեր, ստեղծվել է անգլերեն-հայերեն բառարան։ Բայրոնի ստեղծագործությունները բարձր են գնահատել այնպիսի հայ գրողներ, ինչպիսիք են Ղեւոնդ Ալիշանը, Հովհաննես Թումանյանը եւ այլք։

 

Հիշարժան փաստեր

-Երբ Լեոնարդո դա Վինչիի հայտնի կտավը՝ «Մոնա Լիզան», գողացան 1911 թ., այն ժամանակ 30-ամյա Պաբլո Պիկասոն կասկածյալներից մեկն էր: Նրան նույնիսկ հարցաքննել են այս գործով:

-Մեր ուղեղի էներգիան այնքան է, որ էլեկտրաէներգիայի վերածելու դեպքում  կարող է լամպ վառել:

-Կան կատուներ, որոնք ալերգիա ունեն մարդկանցից: 

-Եթե ագռավներին վարժեցնեն, ապա նրանք ավելի լավ կկարողանան խոսել, քան թութակները:

-Հնում ֆիլմի թրեյլերները ցույց են տրվել ֆիլմի ցուցադրությունից հետո, եւ սա է պատճառը, որ դրանք կոչում են թրեյլեր. անգլերեն՝ «trailer», թարգմանաբար նշանակում է կցասայլ:

-Սրտի կաթվածներն ավելի հաճախակի են տեղի ունենում երկուշաբթի օրերին:

Մ. Ա.  

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ