Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լավրովը դեսպանների հետ ամփոփել է ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում համատեղ աշխատանքի արդյունքները

Լավրովը դեսպանների հետ ամփոփել է ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում համատեղ 
աշխատանքի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում հունվարի 21-ին կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումն ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

«Զրույցի ընթացքում ամփոփվել են 2020 թվականին ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում կատարած համատեղ աշխատանքի արդյունքները, նախանշվել են համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը: Ընդգծվել է հետխորհրդային տարածքում բազմամակարդակ ինտեգրացիոն գործընթացների զուգադրման կարևորությունը:

Հանդիպման մասնակիցները նաև կարծիքներ են փոխանակել արդիական միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]