Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արմենիա» ավիաընկերությունը մոտ օրերս կվերականգնի կանոնավոր չվերթերը դեպի ՌԴ

«Արմենիա» ավիաընկերությունը մոտ օրերս կվերականգնի կանոնավոր չվերթերը դեպի 
ՌԴ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ օրերս «Արմենիա» ավիաընկերությունը կվերականգնի Ռուսաստանի Դաշնության հետ կանոնավոր չվերթները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

«Մոտ օրերս, հավանաբար մինչև այս ամսվա վերջ, ՌԴ հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն և ՀՀ քաղաքացիները կկարողանան Covid 19 թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում անարգել մուտք գործել ՌԴ տարածք»,- գրել է նա:

Այդ մասին հունվարի 20-ին Ազգային ժողովում հայտարարել էր նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ կոնկրետ ժամանակահատված չնշելով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am