Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շիրակի նորանշանակ մարզպետը «կադրային ջարդի» կողմնակից չէ

Շիրակի նորանշանակ մարզպետը «կադրային  ջարդի» կողմնակից չէ

ԳՅՈՒՄՐԻ, 21  ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանը «կադրային  ջարդի» կողմնակից չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասաց հունվարի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում:

«Իմ թիմը Շիրակի մարզն է, մարզի բոլոր այն գրագետ, գործունյա մարդիկ, որոնք պատրաստ են մարզի զարգացման համար աշխատել: Ես չունեմ նախապատրաստած կադրերի բանակ: Ինչ վերաբերում է հետագա փոփոխություններին, դրանք լինելու են պատճառաբանված: Եթե կա մարդ, ով իր աշխատանքը լավ է կատարում, պետք է աշխատի, եթե կան մարդիկ, որոնք անգամ չեն մոտիվացվում, որ երկիրը պետք է հզորացնել, ուրեմն պետք է հեռացվեն»,-ասաց մարզպետը:

Անդրադառնալով մարզի առաջնային խնդիրներին՝ Հովհաննես Հարությունյանը առանձնացրեց գերիների հարցը: «Այս պահին ակտուալ է   ու  լուծման կարիք ունի մեր 62 գերիների  հարցը: Ամենօրյա ռեժիմով այդ հարցով զբաղվում են այն մարդիկ, ովքեր կարող են այդ հարցի մեջ ունենալ ներդրում, կամ կարող են լուծման առաջարկներ ներկայացնել: Մոտեցումը մեկն է՝  գերիները պետք է հնարավորության դեպքում ժամ առաջ  վերադառնան: Հարցը քննարկվում է ամենաբարձր մակարդակներում»,-նշեց Հովհաննես Հարությունյանը;

Անդրադառնալով այս դժվարին ժամանակներում Շիրակի մարզպետ նշանակվելու առաջարկի ընտրությանը, Հովհաննես Հարությունյանը տեղեկացրեց, որ աշխատանքի դժվարության  բարդությունը  գիտակցելով է այն ընդունել: «Ես գիտակցում և պատկերացնում էի գործի ծանրությունը, և հենց պատկերացնելով էլ համաձայնվել եմ այս պաշտոնում աշխատել»,-նշեց մարզպետը:

Վերջում նորանշանակ մարզպետը խոստացավ լրագրողների հետ ուղիղ ու թափանցիկ աշխատել: «Իրար հարգելով, ուղիղ հարցերով՝ ուղիղ պատասխանելով»,-ավելացրեց մարզպետը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]