Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արզնի գյուղի առանձնատներից ոսկեղեն հափշտակած անձը կալանավորվել է

Արզնի գյուղի առանձնատներից ոսկեղեն հափշտակած անձը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Արզնի գյուղի առանձնատներից առերևույթ ոսկեղենի գողություն կատարած, նույն 24-ամյա բնակչին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից։

«Դեկտեմբերի 9-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արզնի գյուղի մի տնից գողություն է կատարվել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել էին, որ ժամեր առաջ հրել-բացել են տան մուտքի դուռը և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր: Որոնողական աշխատանք սկսվեց։

Քրեական հետախույզներն ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով գյուղում օպերատիվ հարցումներ իրականացրին, որոնց արդյունքում ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Արզնի գյուղի 24-ամյա մի բնակիչ։

Հունվարի 16-ին կասկածվողը համատեղ միջոցառումներով բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին։ Նա խոստովանեց, որ բնակարանային գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը գրավադրել է Աբովյան քաղաքի գրավատներից մեկում:
Հետագա միջոցառումներով պարզվել է նաև, որ բերման ենթարկված երիտասարդը դեկտեմբերին Արզնի գյուղի մեկ այլ տնից մոտ 600.000 դրամի ոսկյա զարդեր էր հափշտակել։ Օրեր անց նույն առանձնատուն նորից էր մտել, բայց, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ոչինչ չկարողանալով գողանալ՝ հեռացել էր:

Տուժողից ընդունվել է հաղորդում։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

24-ամյա երիտասարդը կալանավորված է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]