Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՀ ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել զինծառայողների վնասների հատուցման պրոգրեսիվ վճարներին

ԱՀ ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել զինծառայողների վնասների հատուցման 
պրոգրեսիվ վճարներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, Արթուր Հարությունյանի նախագահությամբ, տեղի է ունեցել հունվարի 21-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, օրակարգի առաջին հարցը «Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին» հարցն էր:

«Հանձնաժողովի անդամների միաձայն առաջարկությամբ «Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին» հարցի քննարկումը հետաձգվեց՝ լրացուցիչ փաստաթղթերի ներկայցմամբ պայմանավորված:

Օրակարգի երկրորդ կետում ««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր:

Արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգ, համաձայն որի կախված եկամտի չափից դրոշմանիշային վճար վճարողները կվճարեն 1500-ից մինչև 15000 ՀՀ դրամի չափով դրոշմանիշային վճար:

Նախարարը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին:

Հանձնաժողովը քննարկել և 6 կողմ ձայների համամասնությամբ նախագծին տվել է դրական եզրակացություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]