Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արցախի Աժ երկու հանձնաժողովներ քննարկել են ԿԳՄԵՍ նախարարության 2021-ի բյուջետային հատկացումները

Արցախի Աժ երկու հանձնաժողովներ քննարկել են ԿԳՄԵՍ նախարարության 2021-ի 
բյուջետային հատկացումները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների հունվարի 21-ին տեղի է ունեցած համատեղ նիստը վարել են Արամ Հարությունյանն ու Արթուր Հարությունյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը, ներկայացնելով բնագավառների ծախսերը, նշել է, որ 2021 թվականի բյուջեով նախարարությանը նախատեսվում է հատկացնել 14 մլրդ 173 մլն դրամ, որը անցյալ տարվա համեմատ շուրջ 1 մլն 867 հազ-ով  պակաս է, ինչը պայմանավորված է պատերազմի հետևանքով օկուպացված տարածքներում մնացած  ուսումնական և մշակութային հաստատությունների հոդվածների ծախսերի կրճատմամբ: «Փոխնախարարը պարզաբանումներ է տվել խորհրդարանականների առաջադրած՝ ուսանողների վարձավճարումների փոխհատուցմանը, կրթական և մշակութային, սպորտային հաստատությունների կորուստների հստակեցմանը, նրանց  աշխատակիցների աշխատավարձերի փոխհատուցմանը, օկուպացված տարածքների  աշակերտների կրթական իրավունքների պաշտպանությանը, գիտական թեմաների և ծրագրերի ընտրությանը, տեխնոպարկերի ստեղծմանը, և բնագավառին վերաբերող այլ հարցերին, որոնց տրվել են համապատասխան պարզաբանումներ:

Նիստին մասնակցում էին ԱԺ նախագահը, փոխնախագահը, պատգամավորներ և կառավարության պատասխանատուներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]