Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Մարտ

COVID-19-ի նոր հիմնամանրԷի պատճառով կարող Է հարկ լինել արդիականացնել պատվաստանյութերը

COVID-19-ի նոր հիմնամանրԷի պատճառով կարող Է հարկ լինել արդիականացնել պատվաստանյութերը
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19-ի դեմ պատվաստանյութերը, հավանաբար, անհրաժեշտ Է արդիականացնել կորոնավիրուսի նոր տարատեսակի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով, որը հայտնաբերվել Է Հարավային Աֆրիկայում, Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Guardian բրիտանական հրատարակությունը՝ վկայակոչելով ուսումնասիրությունը:

Յոհաննեսբուրգի վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտկանների հետազոտությունների՝ այս շաբաթ ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն, կորոնավիրուսի՝ 501Y.v2 կամ B1351 անվանումները կրող նոր տարատեսակի մուտացիաներն այս հիմնամանրԷն ավելի կայուն են դարձնում արյան պլազմայի մեջ հակամարմինների նկատմամբ, որոնց դոնորները եղել են COVID-19-ով հիվանդները:

Հետազոտությունների հիման վրա կարելի Է այն եզրակացությունն անել, որ COVID-19-ի այս տեսակով վարակվելու հավանականությունը կարող Է շատ անգամ ավելի մեծ լինել այն մարդկանց մոտ, որոնք արդեն հիվանդացել են կորոնավիրուսով, իսկ ամբողջ աշխարհում տարածվող պատվաստանյութերը կարող են ավելի պակաս արդյունավետ լինել նոր հիմնամանրԷի դեմ պայքարում, նշում Է The Guardian-ը, «Ինտերֆաքս»-ը:







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ