Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Մարտ

Հնդկաստանում այրվել Է պատվաստանյութեր մշակող ինստիտուտը

Հնդկաստանում այրվել Է պատվաստանյութեր մշակող ինստիտուտը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 21-ին սաստիկ հրդեհ Է առաջացել Հնդկաստանի Պունա քաղաքի՝ պատվաստանյութերի մշակման մեջ մասնագիտացող «Սերում» ինստիտուտի տարածքում: Այդ մասին հաղորդել Է ANI գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա տվյալներով՝ հրդեհը վերացնելու համար գործարկվել են տասը հրշեջ հաշվարկներ:

Ինստիտուտի գործադիր տնօրեն Սուրեշ Յադավը Hindustan Times հրատարակությանը հայտնել Է, որ հրդեհը բռնկել Է այն օբյեկտում, որտեղ իրականացվում են (տուբերկուլյոզի դեմ) ԲՑԺ պատվաստանյութի հետազոտությունները: Նա նշել Է, որ կորոնավիրուսի դեմ Covishield պատվաստանյութի արտադրությունը չի տուժել, քանի որ գտնվում Էր բռնկման վայրից բավականին հեռու տարածության վրա: Հրշեջ պահպանության ներկայացուցիչ Փրաշանթ Ռանփայսն իր հերթին տեղեկացրել Է, որ հրդեհը ճարակել Է կորպուսներից մեկի երրորդ, չորրորդ եւ հինգերորդ հարկերը: Կրակից փրկել են երեք մարդու, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ