Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարդան Մինասյանը կարող է նորից մարզչական աշխատանքի անցնել

Վարդան Մինասյանը կարող է նորից մարզչական աշխատանքի անցնել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Արարատ-Արմենիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարող է նորից մարզչական աշխատանքի անցնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ղազախական Kazfootball կայքը: Ըստ պարբերականի, Մինասյանն այն հավակնորդ մարզիչների թվում է, ովքեր կարող են ստանձնել «Տարազ» ակումբի ղեկը:

Մինասյանը մարզչական կարիերան սկսել է 2004 թվականին՝ Հայաստանի երիտասարդական հավաքականում, այնուհետ «Փյունիկ»-ում, «Արարատ-Արմենիա»-ում և Հայաստանի ազգային հավաքականում: Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի և կրել 14 պարտություն:

Նա եղել է նաև ղազախական «Տոբոլ»-ը մարզիչը: Ղազախական թիմի ղեկը նա ստանձնել է 2014 թվականի ապրիլին, իսկ 2015 թվականին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am