Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի Մարտունի քաղաքի տարածքում վնասազերծվելու են ավիառումբեր

Արցախի Մարտունի քաղաքի տարածքում վնասազերծվելու են ավիառումբեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի  Մարտունի քաղաքի և հարակից բնակավայրերի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում հունվարի 21-ի օրվա ընթացքում  նախատեսվում է չպայթած զինամթերքի վնասազերծում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 

«Արտակարգ իրավիճակների  ծառայությունն իրազեկում է, որ չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքների շրջանակներում Մարտունի քաղաքի հարակից տարածքում, վնասազերծվելու են հայտնաբերված ավիառումբերՊայթյունի ձայնն ուժեղ է լինելու: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:  Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-հայտնում են ծառայությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]