Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 9 նոր դեպք

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 9 նոր դեպք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում հունվարի 20-ին կատարվել է 56 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են, իսկ որոշների մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2266 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 751 թեստավորում»,-մանրամասնել են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հորդորելով բնակչությանը հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]