1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախում երկարաձգվել են հաշմանդամ ճանաչվածների վերափորձաքննության ժամկետները

Արցախում երկարաձգվել են հաշմանդամ ճանաչվածների վերափորձաքննության 
ժամկետները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց՝ հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:

«Մասնավորապեսեթե անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը սահմանված էր 2020 թվականի ապրիլի 15-ից  մինչև՝ 2021 թվականի մարտի 1-ը, ապա նրա հաշմանդամության վերափորձաքննության ժամկետ է համարվում 2021 թվականի ապրիլի 15-ը։ Նշված անձանց կենսաթոշակները և դրամական այլ հատուցումները կշարունակվեն վճարվել՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի՝  մինչև 2020 թվականի ապրիլի 15-ը տված վարչական ակտի համաձայն: Ըստ այդմ՝ վճարումները կիրականացվեն նշված հաշմանդամության խմբիհաշմանդամ երեխա» կարգավիճակի) համար հաշվարկված չափերով»,- հայտնել են նախարարությունից՝ նշելով,  որ վերափորձաքննության ժամկետները երկարաձգելը   պայմանավորված է  2020թ.-ի պատերազմական գործողություններով և բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի գործունեության կասեցմամբ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]