1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը ոչ-ոքի է ավարտել մենամարտը Նունյեսի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը ոչ-ոքի է ավարտել մենամարտը Նունյեսի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը երկրորդ ոչ-ոքին է գրանցել կարիերայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ի  Կոնեկտիկուտ նահագնում կայացած 8-ռաունդաոց մենամարտում ուժերն էր չափում Պանաման ներկայացնող Խոսե Նունյեսի հետ: Մենամարտն ավարտվել է մրցավարների ոչ-ոքի որոշմամբ:

Ավագյանը մենամարտից հետո դժգոհել է մրցավարների որոշումից. «Ամեն ինչ արել եմ հաղթանակի հասնելու համար: Մի քանի հարված եմ ստացել, որոնք կասեցրել եմ: Ես լավ մենամարտ եմ անցկացրել և արժանի էի հաղթանակի»,-ասել է հայ բռնցքամարտիկը:

Ավագյանը մինչ այս պրոֆեսիոնալ ռինգում տարել է 10 հաղթանակ և մեկն ավարտել էր ոչ-ոքի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]