Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Օրվա շահերը թելադրում են գնալ երկխոսության

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Օրվա շահերը թելադրում են գնալ 
երկխոսության

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիովին կանխատեսելի էր Էրդողանի դրական արձագանքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման առաջարկին: Օրեր առաջ նրան ուղղված՝ Ֆրանսիայի ղեկավարի նամակում հանդիպման եւ երկու երկրի հարաբերությունները զարգացնելու առաջարկ է եղել: Այդ մասին շտապել է հայտարարել արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն: Վերջինս մինչեւ նամակն ստանալը հայտնել էր, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Ֆրանսիայի հետ՝ չնայած որոշ հարցերում ունեն լուրջ տարաձայնություններ: Ներկայում ստեղծված իրավիճակում հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրի օրվա շահերից: Թուրքիան մեծ ուրախությամբ է գնում դրան, քանի որ Եվրոպային ինտեգրման իր ձգտումների դեմ հիմնականում կանգնած է Ֆրանսիան, եւ վերջինիս հետ հարաբերությունների կարգավորման դեպքում լուրջ նախադրյալներ կստեղծվեն Անկարայի կեսդարյա ձգտումն իրականություն դարձնելու համար: Երկու երկրի հակասությունների վերացումն առնվազն կթուլացնի Ռուսաստանի հետ հարաբերությունների ավելի սերտացման Թուրքիայի ձգտումները: Մյուս կողմից էլ Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունների կարգավորման արդյունքում վերջինս արդեն չի համառի եւ առնվազն չի խոչընդոտի Արցախի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում լուծելու գործընթացին, ինչը փակուղային վիճակից դուրս կբերի այդ՝ մեզ համար  առանցքային խնդրի լուծման ընթացքը»:

                                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]