Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Փյունիկ»-ի ղեկավար կազմում նոր անուններ կան

«Փյունիկ»-ի ղեկավար կազմում նոր անուններ կան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմում տեղի են ունեցել նոր նշանակումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ» ՖԱ-ի փոխնախագահ Ռոբերտ Գասպարյաննայսուհետ կզբաղեցնի նաև ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը։   Ռոբերտ Գասպարյանին նոր պաշտոնում կօգնի Կիմ Առաքելյանը, ով հանդիսանում է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ։ Կիմ Առաքելյանի վերջին աշխատավայրը եղել է Երևանի «Ալաշկերտը»։   Փոփոխություն է տեղի ունեցել  նաև «Փյունիկ» ակադեմիայի ղեկավար կազմում։ Այսուհետ ակադեմիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Գորան Ալեքսիչը։  Սերբ մասնագետը մարզչական գործունեություն է ծավալել Սերբիայի ազգային և Մ17 տարեկանների հավաքականներում, սերբական «Չուկարիչկի», «Ռադնիչկի», ռուսական «Ամկար», «Զվեզդա-2005», «Տյումեն», «Ռյազան» և չինական «Չանչուն Յատայ» ակումբներում։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]