Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

«Նոա»-ի մարզչական շտաբն ամբողջությամբ համալրված է

«Նոա»-ի մարզչական շտաբն ամբողջությամբ համալրված է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոա» ՖԱ-ի մարզչական շտաբին է միացել 2 մասնագետ Ռուսաստանից՝Դմիտրի Կուդրյաշովը և Ալեքսեյ Գորշկովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 37-ամյա Դմիտրի Կուդրյաշովը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հասցրել է խաղալ անցել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբենրում, Ֆրանսիայում և Լատվիայում, իսկ մարզչակա կարիերան սկսել է 2018-ին՝ «Մուրոմ» ակումբում։

Ֆիթնեսի մարզիչ Ալեքսեյ Գորշկովը մինչ «Նոա» տեղափոխվելը աշխատել է «Տամբով»-ում և ՖՆԼ-ը ներկայացող Կուրսկի «Ավանգարդ» ֆուտբոլային ակումբում։

Ավելի վաղ «Նոա»-ին էր միացել 34-ամյա մարզիչ-վերլուծաբան Նիկոլայ Տյունինը, ով ֆուտբոլիստի կարիերան («Սպարտակ-2», «Ուրալ», «Ռոտոր», «Խիմկիի») ավարտելուց հետո Դմիտրի Գունկոյի շտաբում էր ռուսական «Խիմկիի» ակումբում։

-Մարզչական շտաբն ամբողջությամբ համալրված է, մեր հաջորդ քայլը առաջնության վերսկսմանն ընդառաջ թիմի հայտացուցակի վերջական համարումն է, - ասաց «Նոա»-ի գլխավոր մարզիչը:

Այսպիսով, «Նոա»-ի մարզչական շտաբը կազմում են Դմիտրի Գունկոն, Նիկոլայ Տյունինը (մարզիչ-վերլուծաբան), Դմիտրի Կուդրյաշովը (գլխավոր մարզչի օգնական), Ալեքսեյ Գորշկովը (ֆիթնես մարզիչ) և Ալեքսանդր Մելենչուկը (դարպասապահների մարզիչ)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]