Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 96,8 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 96,8 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 96 միլիոն 888 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 2 միլիոն 73 հազարից: Ապաքինվել է ավելի քան 69 միլիոն 511 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 24 մլն 831 հազար 269 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 412 հազար 143 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 10 մլն 607 հազար 285-ի, մահերինը՝ 152 հազար 827-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 8 մլն 579 հազար 575 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 211 հազար 646 մարդ: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է վարակի 3 մլն 633 հազար 952 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 67 հազար 220 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Միացյալ Թագավորությունն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 3 մլն 505 հազար 754, մահերինը՝ 93 հազար 290:

Տասնյակում են նաև Ֆրանսիան, Իտալիան, Թուրքիան, Իսպանիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 348 հազար 316 վարակվածության ընդհանուր, 57 հազար 57 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 249 հազար 934-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 2 հազար 987 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 83-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 88 հազար 557 է, որից ապաքինվել է 82 հազար 449-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 635:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]