1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու մեղադրանքներին

Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու մեղադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, արձագանքելով կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու վերաբերյալ մեղադրանքներին, նշեց, որ պետք է հստակեցնել, թե այդ պնդումն անելիս, Հայաստանը ո՞ր երկրի հետ է համեմատվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին:

«Աշխարհում միլիոնավոր մարդիկ արդեն մահացել են կորոնավիրուսից, ամեն օր տասնյակ հազարավոր մարդիկ մահանում են: Առաջ, երբ մեղադրանք էր հնչեցվում, որ Հայաստանը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, բերվում էր կոնկրետ երկրի օրինակ, նշելով, որ այդ երկրում դեպքերը քիչ են: Հիմա, երբ այդ երկիրն իր թվերով մեզ անցել է, ոչ ոք այդ մասին չի խոսում, նշելով, որ ՀՀ կառավարությունը ճիշտ էր, որ այդ հարցը մեկ օրում լուծելու հարց չէր»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 165 հազար 221 դեպք: Վարակի հետևանքով մահացել է 3016 մարդ, առողջացել՝ 153 հազար 857 հոգի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]