Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ամեն օր աշխատում ենք այդ հարցի լուծման ուղղությամբ. Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին

Ամեն օր աշխատում ենք այդ հարցի լուծման ուղղությամբ. Փաշինյանը՝ գերիների 
վերադարձի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին մանրամասների հրապարակային քննարկումը միայն վնասում է գործընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանի հարցին:

«Մեր գերեվարված եղբայրների հարազատների ձայնն ինձ լսելի է: Ինչ են նրանք ասում, ես գիտեմ, ինչ են նրանք մտածում, ես գիտեմ, ում ինչում են մեղադրում, ես գիտեմ: Երբ մենք ձևավորում ենք օրակարգ, դա նշանակում է, որ այդ հարցը մեր օրակարգում է, քանի դեռ չի լուծվել: Դա նշանակում է, որ մենք ամեն օր աշխատում ենք այդ հարցը լուծելու վրա և մեր համոզմունքն է նաև այն, որ այս թեմայի շուրջ մանրամասների հրապարակային քննարկումը որևէ օգուտ չի բերում գործի, այլ բերում է միայն վնասներ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում հստակ գրված է, որ գերիները, պատանդները, այլ պահվող անձինք պետք է վերադարձվեն:

«Մենք հետևողական ենք լինելու այդ պայմանի պահպանմանը: Ռուսաստանի Դաշնությունը լիարժեք պաշտպանում է մեր դիրքորոշումը՝ լինելով հայտարարության կողմ»,- նշեց վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]