Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մարտ

Վարչապետը վերահաստատեց՝ Սյունիքից ոչ մի միլիմետր չի զիջվել

Վարչապետը վերահաստատեց՝ Սյունիքից ոչ մի միլիմետր չի զիջվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել Ադրբեջանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանի հարցին:

«Մեր հասցեին հնչող մեղադրանքները հաճախ իրար մերժող ու չեզոքացնող են: Մեկ դեպքում մեզ մեղադրում են, որ մենք տարածքներ ենք տվել, մյուս դեպքում մեղադրում են տարածքներ չտալու մեջ, նշելով, որ դա արել ենք ինչ-որ իրադարձություններից խուսափելու համար: Այն որոշումները, որոնք կայացվել են, կայացվել են ռազմական նոր էսկալացիան կանխելու ու Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Սյունիքից ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել, որովհետև Սյունիքի այսօր գոյություն ունեցող տարածքն արձանագրված է 2010թ. «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որին կողմ է քվեարկել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ այդ օրենքով արձանագրվել է, որ օրինակ՝ Շուռնուխ համայնքի վարչական գծից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ