Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԽ-ն Հունգարիային չի խանգարի պատվաստանյութեր օգտագործել Ռուսաստանից եւ ՉԺՀ-ից

ԵԽ-ն Հունգարիային չի խանգարի պատվաստանյութեր օգտագործել Ռուսաստանից եւ ՉԺՀ-ից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհուրդը մտադիր չԷ միջամտել կորոնավիրուսի դեմ չինական եւ ռուսաստանյան պատվաստանյութեր օգտագործելու հարցում Հունգարիայի մտադրությանը, քանի որ այն գտնվում Է Հունգարիայի կառավարության իրավասության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԵԽ-ի մի պաշտոնյա:

«Որոշումն ընդունվել Է Հունգարիայի կառավարության կողմից, որը նաեւ ստանձնում Է ռիսկերը, որոնք կապված են այդ որոշման հետ»,-հունվարի 20-ին Բրյուսելում լրագրողներին ասել Է եվրոպացի բարձրաստիճան աղբյուրը՝ անունը չհայտնելու պայմանով: Նա պատասխանել Է այն հարցին, թե Եվրախորհուրդը, որը հունվարի 21-ին կազմակերպելու Է համավարակի դեմ պայքարին նվիրված պետությունների ու կառավարությունների ղեկավարների հերթական տեմախորհրդաժողովը, Հունգարիայից բացատրություններ կպահանջի արդյոք երկրում չինական եւ ռուսաստանյան պատվաստանյութեր օգտագործելու նրա որոշման վերաբերյալ:

«Մենք կտեսնենք, թե հետագայում ինչպիսին կլինեն այդ որոշման հետեւանքները: Մենք չպետք Է դատենք կամ որոշենք, թե այն լավն Է, թե վատ»,-շարունակել Է ԵԽ-ի պաշտոնյան: Դրա հետ մեկտեղ նա հաջողություն Է համարել ԵՄ-ի երկրների համատեղ պայմանավորվածությունն «աշխարհում ամենաարդյունավետ» արեւմտյան պատվաստանյութերի շուրջ, որոնք հաջողվել Է մշակել ամենակարճ ժամկետներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]