Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն կարող են համատեղ հրավեր ուղարկել Բայդենին այցելելու Բրյուսել

ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն կարող են համատեղ հրավեր ուղարկել Բայդենին այցելելու Բրյուսել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն կարող են համատեղ հրավեր ուղարկել ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենին այցելելու Բրյուսել: Հունվարի 20-ին Բրյուսելում այդ մասին լրագրողներին հայտարարել Է ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ հունվարի 21-ին Միության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների առցանց գագաթնաժողովի նախաշեմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երեկ (Եվրամիության) նախագահ (Շառլ) Միշելը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար (Ենս) Ստոլտենբերգը հանդիպել են եւ քննարկել այդ հարցը: ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի համատեղ հրավերը կարող Է դառնալ ռազմավարություն, բայց այն պետք Է դեռ հաստատվի»,- ասել Է նա՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]