Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը խորհրդածում Է նոր կուսակցություն ստեղծելու շուրջ

Թրամփը խորհրդածում Է նոր կուսակցություն ստեղծելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփը, որը հունվարի 20-ին հեռանում Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից, իր մերձավորների հետ քննարկում Է նոր կուսակցություն ստեղծելու հնարավորության հարցը: Այդ մասին հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով սեփական աղբյուրների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Աղբյուրների խոսքով՝ պարոն Թրամփն այդ հարցն իր մի քանի օգնականների եւ իրեն մտերիմ մյուս անձանց հետ քննարկել Է անցած շաբաթ: Նախագահն ասել Է, որ կցանկանար նոր կուսակցությունն անվանել «Հայրենասիրական կուսակցություն»,-հաղորդել Է Dow Jones-ը: Գործակալությունը նշել Է, որ «պարզ չԷ, թե պարոն Թրամփը որքանով Է լուրջ վերաբերվում նոր կուսակցություն ստեղծմանը, որը ժամանակի եւ ռեսուրսների զգալի ծախսեր կպահանջի»:

Dow Jones-ը գրում Է, որ նոր կուսակցություն ստեղծելու բոլոր փորձերը, ամենայն հավանականությամբ, կբախվեն ակտիվ ընդդիմությանը Հանրապետական կուսակցության ղեկավարության կողմից, որին կզայրացնի այն միտքը, որ Թրամփը կհրաժարվի հանրապետականներից թեկնածուին աջակցություն ցուցաբերել նոր նախագահական ընտրություններում: Վերջին օրերին Թրամփը թշնամացել Է մի քանի բարձրաստիճան հանրապետականների հետ, ներառյալ սենատական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելին, որը Թրամփին համարել Է կշտամբանքի արժանի այն բանի համար, որ հունվարի 6-ին գրոհ Է հրահրել Կատալոնիայի վրա, նշում Է գործակալությունը: Միեւնույն ժամանակ հարցումները ցույց են տալիս, որ Թրամփը պահպանում Է Հանրապետական կուսակցության շարքային ընտրողների աջակցությունը; Սպիտակ տանը հրաժարվել են մեկնաբանություններ տալ գործակալությանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]