1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականությամբ. Փաշինյան  

Փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու 
քաղաքականությամբ. Փաշինյան

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցակցրել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում:

Ինչպես տեղեկացնում է «Արմեպրես»-ը, Փաշինյանը խորհրդակցության ժամանակ նշել է, որ պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի, և  պետք է փորձել գործնականում իրագործել այդ ռեստարտը:

«Դա նշանակում է հետևյալը, որ պետք է վերանայենք նախագիծը, որն իրականացնում ենք Հայաստանում, և պատասխանենք շատ պարզ հարցի, թե արդյոք որքանո՞վ են կենսունակ և ակտուալ այն ծրագրերը, որոնք ունեցել ենք պատերազմից առաջ և պատերազմից հետո, դրանք ինչպիսի՞ փոփոխություններ պետք է կրեն»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի կարծիքով` հայեցակարգային առումով Հայաստանում իրենց կողմից որդեգրած քաղաքականությունը վերանայման անհրաժեշտություն չունի:

«Ընդհանրապես ո՞րն է սոցիալական քաղաքականության այն փոփոխությունը հայեցակարգային մակարդակում, որը մենք իրականացնում ենք 2018 թվականից հետո. փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականությամբ: Այսինքն` սոցիալական քաղաքականության մեջ կարծես թե կար և շարունակում է լինել այնպիսի միտում, որ շատ դեպքերում տպավորությունն այնպիսին է, որ սոցիալական քաղաքականությունը վարվում է, որ օգնենք, որպեսզի կազմակերպվի իր սոցիալական որոշակի իրադրության հետ, բայց մեր հայեցակարգային պատկերացումն այն է, որ մենք պետք է մարդուն օգնենք, որ ինքը հաղթահարի այդ իրավիճակը»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև հավելեց, որ մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության եւ աջակցության ոլորտում պետք է լինեն առավելագույնս արժանապատիվ, առավելագույնս որակյալ եւ առավելագույնս արդյունավետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]