Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Մարտ

Խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ շրջանակում ծխախոտային արտադրանքի շուկային առնչվող համաձայնագիրը

Խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ շրջանակում ծխախոտային արտադրանքի շուկային 
առնչվող համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը վավերացրեց ԵԱՏՄ շրջանակներում ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության համար պատշաճ պայմաններ ստեղծող համաձայնագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն վավերացվեց միաձայն՝ 82 «կողմ» ձայներով:

Համաձայնագրով ճանաչվում է ծխախոտային արտադրանքի հարկման մակարդակը ինքնուրույն որոշելու և իր տարածքում այդ արտադրանքի նկատմամբ հարկային քաղաքականություն վարելու՝ ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության անխախտելի իրավունքը: Համաձայնագիրը նպատակ ունի ԵԱՏՄ շրջանակում ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության համար ստեղծել պատշաճ պայմաններ և ծխախոտային արտադրանքի շրջանառության ոլորտում ապահովել մրցակցային միջավայր:

Միևնույն ժամանակ համաձայնագրի դրույթներն ուղղված են ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում իրացվող ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման միջոցով ծխախոտային արտադրանքի շուկայի ստեղծման համար պայմանների ապահովմանը, սահմանում է ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման սկզբունքները, միջոցներն ու կարգը և կարգավորում է սիգարետների համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման հարցերը:

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի մասով հարկային քաղաքականության վարման սկզբունքների մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի19-ին, Սանկտ Պետերբուրգում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ