1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

2020 թվականին Չինաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են մինչեւ ռեկորդային ցուցանիշ

2020 թվականին Չինաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են մինչեւ ռեկորդային ցուցանիշ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրյա ուղղակի ներդրումները մայրցամաքային Չինաստանի տնտեսության մեջ 2020 թվականին ավելացել են 6,2 տոկոսով եւ հասել 999,98 մլրդ յուանի (14,38 մլրդ դոլարի): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են երկրի առեւտրի նախարարության տվյալները: Սա ռեկորդային ցուցանիշ Է, նշում Է «Սինհուա» գործակալությունը: Դոլարային արտահայտությամբ FDI-ն աճել Է 4,5 տոկոսով՝ մինչեւ 144,37 մլրդ դոլար:

Չինաստանին հաջողվել Է գլուխ հանել COVID-19-ի համավարակի բացասական ազդեցությունից եւ 2020 թվականին հասնել օտարերկրյա ներդրումների հոսքի կայունացման իր նպատակին՝ հաղթահարելով համաշխարհային օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազող միտումը, նշել են գերատեսչությունում: Արտասահմանյան ներդրումների հոսքը ՉԺՀ-ի ծառայությունների ոլորտում 2020 թվականին կազմել Է 776,8 մլրդ յուան, ինչը 13,9 տոկոսով ավելի Է նախորդ տարվա ցուցանիշից: Նախարարության տվյալներով՝ Նիդեռլանդներից ներդրումներն անցյալ տարի աճել են 47,6 տոկոսով, Մեծ Բրիտանիայից ներդրումները՝ 30,7 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]