Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. հարուցվել է քրեական գործ

Բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. հարուցվել է 
քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թմրամիջոցների և արգելված իրերի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում դեռևս 2020թ․ դեկտեմբերի 21-ին հիմնարկի դատապարտյալ Է. Ծ.-ի խցում գտնվող սուրճի տուփում հայտնաբերվել էր փաթեթ, որում առկա է եղել դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ հաստատված 0.01 գրամ քաշով մեթադոն տեսակի թմրամիջոց, ինչը հիմք է հանդիսացել ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական գործ հարուցելու համար։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

«Թմրամիջոցի հայտնաբերման մեկ այլ դեպք բացահայտվել է նաև հունվարի 19-ին․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ժամը 11:30-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները, չնախատեսված խուզարկություն են իրականացրել թերապևտիկ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում, ինչպես նաև անձնական զննության են ենթարկել տվյալ հիվանդասենյակում պահվող կալանավորված անձ Ա. Մ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի գոտկատեղում քողարկված պարկից հայտնաբերել են թմրամիջոց հանդիսացող ափիոնին նմանվող 4 գրամ քաշով զանգված: Ա. Մ. - ն պատճառաբանել է, որ պարկը գտել է թերապևտիկ բաժանմունքի բակից և վերցրել իր մոտ, որպեսզի հարմար պահի պարզի պարունակությունը:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]