Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Մարտ

Հրաչյա Հակոբյանը լուրջ չի համարում Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի ԱԱԾ գործակալ լինելու մասին լուրերը

Հրաչյա Հակոբյանը լուրջ չի համարում Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի ԱԱԾ գործակալ 
լինելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը լուրջ չի համարում այն լուրերը, թե խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայության գործակալ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հակոբյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթերին:

«Որևէ հավաստի աղբյուր չկա, որովհետև շատ երկար ժամանակ նա խոսում էր Թուրքիայի գործակալ լինելու մասին և վերջում մի թուղթ է ցույց տալիս, որի հավաստիությունը դեռ պետք է պարզվի, որտեղ ընդամենը խոսք է գնում Հայաստանի Ազգային անվտանգության հետ համագործակցության վերաբերյալ ինչ-որ թղթի մասին: Լուրջ չեմ համարում»,- ասաց Հակոբյանը:

Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, թե Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Հայաստանի և Թուրքիայի անվտանգության ծառայությունների գործակալ է:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ