Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իտալիայի Սենատը վստահություն Է հայտնել Կոնտեի կառավարությանը

Իտալիայի Սենատը վստահություն Է հայտնել Կոնտեի կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հունվարի 19-ին կանխապահովել Է իտալացի սենատորների վստահությունը, ինչի շնորհիվ խուսափել Է կառավարող կոալիցիայի փլուզումից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վարչապետին վստահություն Է հայտնել 156 սանատոր, դեմ Է քվեարկել 140-ը, 16-ը ձեռնպահ Է մնացել:

Նախօրյակին Կոնտեն վստահության քվե Է ստացել Իտալիայի խորհրդարանի ստորին պալատում: Իտալիայի նախարարների խորհուրդը՝ Կոնտեի գլխավորությամբ, հունվարի 13-ին քաղաքական ճգնաժամի իրադրության մեջ Է հայտնվել այն բանից հետո, երբ «Իտալիա Վիվա» կուսակցությունից երկու նախարարներ հայտարարել են պաշտոնաթողության մասին: «Իտալիա Վիվա» կուսակցության առաջնորդ նախկին վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել Է, որ կառավարությունը լքում են գյուղատնտեսության նախարար Թերեզա Բելլանովան եւ հավասար հնարավորությունների հարցերով զբաղվող նախարար Էլենա Բոնետին: Այսպիսով, Կոնտեի կոալիցիան կորցրել Է Սենատի մեծամասնությունը եւ ստիպված Է եղել այնտեղ նոր դաշնակիցներ փնտրել:

Ռենցիի խոսքով՝ այդ որոշման են հանգեցրել Կոնտեի գործողությունները: Ռենցին արդեն երկար ժամանակ անհամաձայնություն Է հայտնել նախարարների խորհրդի ղեկավարի՝ այն միջոցների բաշխման հարցերի շուրջ նրա վարած քաղաքականությանը, որոնք ԵՄ-ի կողմից հատկացվել են համավարակից տուժած Իտալիայի տնտեսության վերականգնման համար: Ռենցիի կողմնակիցները Սենատում անցկացված քվեարկությանը ձեռնպահ են մնացել: Իտալիայի աջ ընդդիմադիր կուսակցություններում հայտարարել են, որ կշարունակեն հասնել կառավարության փլուզմանը, քանի որ, նրանց կարծիքով, դե-ֆակտո Սենատում Կոնտեն մեծամասնություն չունի, որովհետեւ առանձին սենատորներ նախարարների խորհրդին վստահություն են հայտնել քաղաքական նկատառումներով, այլ ոչ թե այն պատճառով, որ կիսում են նրա հայացքները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]