Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն ռեկորդային մահացություն Է գրանցել COVID-19-ից

ԱՀԿ-ն ռեկորդային մահացություն Է գրանցել COVID-19-ից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում ռեկորդային 93 հազար մահ Է գրանցվել կորոնավիրուսից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Հունվարի 17-ի դրությամբ աշխարհում հայտնաբերել են COVID-19-ով հիվանդացության ավելի քան 93 միլիոն դեպք: Անցած շաբաթվա ընթացքում վարակվածների թիվն աճել Է 4,7 միլիոնով: Վարակից մահացածների թիվը գերազանցել Է երկու միլիոնը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2020 թվականի մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, որը հանրագումարի Է բերում դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ մյուս բաց աղբյուրներ տվյալները, ամենամեծ թվով՝ 24,4 միլիոն հիվանդացածներ, գրանցել են ԱՄՆ-ում: Երկրորդ տեղում Հնդկաստանն Է, որտեղ գրանցվել Է հիվանդության 10,5 միլիոն դեպք, եռյակը եզրափակում Է Բրազիլիան, որտեղ հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 8,5 միլիոն դեպք: Ռուսաստանում, օպերատիվ շտաբի տվյալներով, հայտնաբերվել Է COVID-19-ով հիվանդացության 3,612 միլիոն դեպք, 3,002 միլիոն մարդ ապաքինվել Է, 66 հազար 623-ը՝ մահացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]