Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հոֆենհայմ»-ն հաղթել է «Հերտա»-ին. Ադամյանը դուրս է եկել փոխարինման

«Հոֆենհայմ»-ն հաղթել է «Հերտա»-ին. Ադամյանը դուրս է եկել փոխարինման

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրում «Հոֆենհայմ»-ն արտագնա խաղում մրցեց Բեռլինի «Հերտա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայրաքաղաքում կայացած խաղում «Հոֆեհայմ»-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Հերտա»-ի դարպասը: Գոլերն իրենց ակտիվում գրանցեցին Սեբաստիան Ռուդին և Անդրեյ Կրամարիչը (դուբլ):

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ խաղավարտին մոտ:

Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում 11-րդն է և ունի 19 միավոր: Առաջատարը 36 միավորով «Բավարիա»-ն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]