1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն 
աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այսօր տեղի է ունենալու ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ Ի՞նչ փոփոխություններ կարող են լինել արտաքին քաղաքականության մեջ դեմոկրատների օրոք, ինչպիսի՞ն է լինելու Միացյալ Նահանգների դերն աշխարհում եւ փոխհարաբերությունները խոշոր ուժային կենտրոնների հետ։ Այս հարցերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։ Նրա խոսքով, դեմոկրատները չեն կիսել եւ ընդդիմացել են Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության պատկերացումներին, հետեւաբար Բայդենի կողմից կիրականացվեն որոշակի շտկումներ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ։ Դեմոկրատները սխալ էին համարում աշխարհի հետ հարաբերվելու Թրամփի օրակարգը, մասնավորապես ռազմավարական դաշնակիցների մասով։

Չինաստանի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների ուղղությամբ եւս սպասվում են բավականին ակտիվ շփումներ։ Ներկայումս հստակ ձեւակերպվում են այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է զարգանա Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը։ Դրանցից կարեւորագույնները, բնականաբար Չինաստանն ու Ռուսաստանն են։ Միջազգայնագետի կարծիքով, այդ հարաբերությունները հիմնվելու են «կարկանդակի եւ մտրակի» մեթոդի վրա, երբ փորձ է արվելու հարվածել թե՛ Չինաստանի, թե՛ Ռուսաստանի թույլ կողմերին, սակայն միեւնույն ժամանակ ձգտելու են հարաբերություններ հաստատել կամ զարգացնել այն ուղղություններով, որտեղ կան նման եզրեր։

Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին եւ Բայդենի վարչակազմում հայազգի կադրերին, ապա «ՀՀ»-ի զրուցակիցը չի կիսում այն ոգեւորվածությունը, որը նկատվում է հայկական որոշ շրջանակներում...»:

                                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]