Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԵԱՀԿ Մինսկի խումբը կակտիվացնի իր գործողությունները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԵԱՀԿ Մինսկի խումբը կակտիվացնի իր 
գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը չէր կարող լուծվել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ, քանի որ առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում որեւէ հատուկ կարգավիճակով Արցախի ներառումն Ադրբեջանի կազմում: Հրադադարի հաստատման բանակցությունների ընթացքում այդ թեզի պնդման դեպքում հայկական կողմի համար նախընտրելի կլիներ մինչեւ վերջ պատերազմելը, քանի որ Արցախի ժողովուրդը Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակով չի կարող բնականոն կյանքով ապրել: Նույնիսկ խորհրդային «երջանիկ» կոմունիզմի եւ «ժողովուրդների բարեկամության» տարիներին պարբերաբար դրսեւորվել է ադրբեջանցիների անհանդուրժող վերաբերմունքը հայերի նկատմամբ, ինչը մասշտաբային բնույթ ստացավ ԽՍՀՄ-ի փլուզման առաջին իսկ ազդակի ստացվելուն պես:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի դեմ էին արտահայտվում Թուրքիան եւ Ադրբեջանը, սակայն սպասվում է, որ այդ դիրքորոշումից հետնահանջ կլինի: Վերջիններիս նման կեցվածքը մեծապես պայմանավորված էր Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունների լարումով: Այս խոչընդոտը կարծես թե վերացման միտում ունի, ինչը հիմնավորվում է Ֆրանսիայի նախագահի նամակով, որով վերջինս Թուրքիայի ղեկավարին առաջարկում է հանդիպել եւ քննարկել երկու երկրի հարաբերությունները: Սպասվում է, որ այդ հարաբերությունների մեղմման համատեքստում Թուրքիան, հետեւաբար, նաեւ Ադրբեջանը կմեղմեն իրենց կոշտ դիրքորոշումը Մինսկի խմբի ձեւաչափի վերաբերյալ»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]