Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Creative Armenia-ն և ՀԲԸՄ-ն ընտրել են 2021-ի գործընկեր արվեստագետներին

Creative Armenia-ն և ՀԲԸՄ-ն ընտրել են 2021-ի գործընկեր արվեստագետներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Creative Armenia-ն և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ընտրել են 2021թ.-ի «Creative Armenia-AGBU Fellowship»-ի յոթ արվեստագետներին, որոնց կտրամադրեն ֆինանսավորման, մենթորության և առաջխաղացման ռազմավարությունների փաթեթ՝ կարիերայի բեկումնային զարգացման և հայ մշակույթի սահմաններն առաջ մղելու համար։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նշված կառույցներից, 2021թ.-ի ընտրյալ «Fellow»-ներն են՝ գրող Օլիվիա Քաթրանջյանը (Լյուքսեմբուրգ), բաս նվագող և կոմպոզիտոր Նոյ Կարապետյանը (ԱՄՆ), համադրող Նաիրի Խաչատուրյանը (Հայաստան), կինոռեժիսոր և գրող Էմիլի Մկրտիչյանը (ԱՄՆ), երաժիշտ և կոմպոզիտոր Բեյ Ռուն (ԱՄՆ), մեդիա արվեստագետ և լանդշաֆտային ճարտարապետ Արուսյակ Գաբրիելյանը (ԱՄՆ), և նկարիչ և անիմատոր Արևիկ Դորը (Բելգիա)։

««Մենք հպարտ ենք այս հիանալի արվեստագետներով», - ասաց ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ Անի Մանուկյանը։ - Նրանք ի ցույց են դնում ստեղծարար մտքի լայն սահմանները և խորությունը, որոնք հայերը կարող են առաջարկել աշխարհին»:

«Այս փայլուն արվեստագետները ստեղծում են մի մշակույթ, որ մնայուն է», - հավելեց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ -  Դա, անշուշտ, կլինի տոկունության, նորարարության և անսահման հնարավորությունների մշակույթ»։

Մինչ 2021թ.-ի «Fellow»-ները սկսում են իրենց ուղին, 2020թ.-ի «Fellow»-ները՝ դիրիժոր և կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանը, գրաֆիկական նկարիչ և համադրող Նվարդ Երկանյանը, թատրոնի ռեժիսոր, պարուսույց Ցոլակ Մլքե-Գալստյանը, կոմպոզիտոր և ջազային դաշնակահար Զելա Մարկոսյանը, կինոռեժիսոր Վահագն Խաչատրյանը և կոմպոզիտոր, երգահան Արմեն Բազարյանը շարունակում են իրենց դերը որպես Հայաստանի ստեղծարար դեսպաններ ՝ առաջնորդելով արվեստագետների հաջորդ սերնդին։

Այժմ պատմական երրորդ ժամկետում, «Fellowship»-եր նախագիծը Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի համագործակցությունն է, որի մեկնարկը տրվել է 2018թ.-ին։ Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է արվեստի տարբեր ոլորտների  նորարար ստեղծագործողների։

Սփյուռքահայության վստահությունը վայելող ՀԲԸՄ-ն տասնամյակներ շարունակ հնարավորություններ է ստեղծում հայ արվեստագետների համար՝ տրամադրելով կատարողական արվեստի համալսարանական կրթաթոշակներ, ամառային աշխատափորձեր և մասնագիտական նախագծեր, ինչպիսիք են «Երաժշտական Հայաստան»-ը և «Սայաթ-Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթը, որոնք գտնվում են ԱՄՆ-ում 2012թ.-ին, իսկ Եվրոպայում 2016թ.-ի հիմնադրված ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստի բաժնի հովանու ներքո։

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է արվեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։ Հիմնադիր խորհրդի կազմում են Սերժ Թանգյանը, Էրիկ Իսրայելյանը, Արսինե Խանջյանը, Էրիկ Պողոսյանը, Կառլա Կարապետյանը, Սիմոն Աբգարյանը և Մայքլ Արամը։

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող կազմակերպությունն է, որը կոչված է պահպանելու հայական ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով: ՀԲԸՄ-ն յուրաքանչյուր տարի փոփոխություն է բերում 500,000 մարդու կյանքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: 1906 թ.-ից ի վեր, ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնում իր գերագույն նպատակին, այն է օժանդակել համայն աշխարհի հայերի բարօրությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]