Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

4-րդ զորամիավորումում ամփոփվել է 2020 թ. ուսումնական տարին

4-րդ զորամիավորումում ամփոփվել է 2020 թ. ուսումնական տարին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 4-րդ զորամիավորումում ամփոփվել են 2020թ. ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցումներ են ներկայացրել զորամասերում կատարված աշխատանքների, մարտական պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական ու զորահավաքային պատրաստության, զինվորական կարգապահության, թիկունքի ու տեխնիկական ծառայությունների վիճակի վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Բուդաղյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան հանձնարարականներ է տվել և առաջադրել 2021թ. առաջին կիսամյակի խնդիրները:

Խորհրդակցության ավարտին զորամիավորման մի շարք զինծառայողներ և ստորաբաժանումներ խրախուսվել են հրամանատարության կողմից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]