Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Մարտ

Իրանը COVID-19-ի պատվաստանյութերի շուրջ բանակցություններ Է վարել ՌԴ-ի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ

Իրանը COVID-19-ի պատվաստանյութերի շուրջ բանակցություններ Է վարել ՌԴ-ի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ բանակցություններ Է անցկացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսլամական պետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին: Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունների նպատակն անվտանգ պատվաստանյութ ստանալն Է: «Մենք (ԱՀԿ-ի նախաձեռնությամբ) 16,8 մլն չափաբաժին ենք ստացել COVAX-ի գծով: Բացի այդ, մենք Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ բանակցություններ ենք վարել (պատվաստանյութի) ձեռքբերման եւ օպերատիվ փոխադրման շուրջ: Մենք միանգամայն պարզորոշ կերպով զբաղվում ենք այդ երկրներից պատվաստանյութերի գնման հարցով»,-ասել Է Ռաբիին՝ ելույթ ունենալով ճեպազրույցի ընթացքում:

Ներկայում Իրանը պատվաստանյութ չունի կորոնավիրուսի դեմ: Այդուհանդերձ, երկրում իրականացվում են պատրաստուկների սեփական մշակումներ: «Կովո-Իրան» առաջին պատվաստանյութն արդեն ներարկվել Է կամավորներին: Նաեւ քննարկվում Է այլ երկրներից, բացի Մեծ Բրիտանիայից ու ԱՄՆ-ից, պատվաստանյութեր գնելու հարցը, ուժի մեջ Է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի արգելքը: Թեհրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ համագործակցության որպես հնարավոր ուղղություններ նշել են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը եւ վերջին ժամանակներս՝ Կուբան, որի հետ Իրանը համատեղ մշակումներ Է կատարում: Ինչ վերաբերում Է ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութին, ապա 2020 թվականի վերջին Իրանի առողջապահության նախարարությունում ՌԻԱ Նովոստիին հաղորդել են, որ Թեհրանը կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութերը նկատի կունենա արտասահմանից COVID-19-ի դեմ պատրաստուկների գնման հարցը լուծելիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ